Ո՞վ կլինի Եվրոպայի խորհրդի հաջորդ գլխավոր քարտուղարը․ կա 2 թեկնածու
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու համար ԵԽ նախարարների կոմիտեն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին է ներկայացրել 2 թեկնածուի։
Նրանք են՝
1. Մարիա Պեյչինովիչ-Բուրիչ, - Խորվաթիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական հարցերով նախարար:
2. Դիդիե Ռեյնդերս – Բելգիայի փոխվարչապետ, ԱԳ և եվրոպական հարցերով նախարար։
Նոր գլխավոր քարտուղարին ԵԽԽՎ-ն պետք է ընտրի այս տարվա հունիսին։Այս մասին թվիթերում տեղեկացրել է ԵԽ գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Դենիել Հոլթգենը։
Նշենք, որ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար ներկայացվել էր 4 թեկնածու, որոնցից Նախարարների կոմիտեն ընտրել է 2-ին։ Նոր գլխավոր քարտուղարը պաշտոնը կստանձնի այս տարվա հոկտեմբերին։
Եվրոպայի խորհրդի ներկայիս գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը կառույցը ղեկավարում է 2009թ.-ի հոկտեմբերի 1-ից։ Նա ընտրվել է 2 անգամ՝ 5 տարի ժամկետով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան