Էմերին պատրաստ է քննարկել Մխիթարյանին վաճառելու առաջարկներ
Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է ամռանը լքի ակումբը։ Daily Mirror-ին հղում անելով՝ sport-express-ը գրում է, որ լոնդոնցիները ցանկանում են բեռնաթափել աշխատավարձի ցուցակը։
Լրատվամիջոցների տվյալներով՝ 30-ամյա կիսապաշտպանը շաբաթական 180 000 ֆունտ ստերլինգ է աշխատում։
«Արսենալ»-ի մարզիչ Ունաի Էմերին մտադիր է կազմն ուժեղացնել Չեմպիոնների լիգայում հանդես գալու համար։ Ակումբի ֆինանսների մեծ մասը գնում է ֆուտբոլիստների աշխատավարձի վրա։ Մխիթարյանի հետ թիմը կարող է լքի նաև կիսապաշտպան Մեսութ Էզիլը, ով շաբաթական 350 000 ֆունտ ստերլինգ է ստանում։
Հարակից հրապարակումներ`
- Ամբիցիաներ. ի՞նչ են քննարկել Մխիթարյանն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը
- Մխիթարյանն իր մարզաշապիկը նվիրել է նախագահ Արմեն Սարգսյանին
- Հենրիխ Մխիթարյան. Պատրաստվո՞ւմ եք աջակցել մեզ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան