Այսօրվա տուրքը, որը տարածվում է գրավատների և փոխանակման կետերի վրա, ուղղակի ծիծաղելի է. Փոխվարչապետ
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից հետաքրքրվեց գրավատների և փոխանակման կետերի՝ պետական տուրքի բարձրացումից։
«Այո, ես անձամբ հանդիպել եմ դրանց ներկայացուցիչների հետ, բավականին երկրար քննարկել ենք ու հանգել ենք հետևյալ մտքին, այո, պետք է չէ համեմատել գրավատները կամ փոխանակման կետերը այլ ֆինանսական կառույցների հետ, որովհետև այլ ֆինանսական կառույցները, թե վարկային կազմակերպությունները, թե բանկերը գործում են բացարձակ այլ կարգավորման դաշտում և ունեն բազմաթիվ սահմանափակումներ, իսկ պետությունն ունի գործիքակազմ, որպեսզի գործունեությունը կարգավորվի»,- ասաց փոխվարչապետը։
Մհեր Գրիգորյանի խոսքով՝ բացարձակ այլ դաշտում են գործում գրավատնտերն ու փոխանակման կետերը, ինչը ֆինանասկան հատվածի համար բավականին վտանգավոր երևույթ է, քանի որ այս կամ այն իրավիճակներում որևէ գործիքակազմ չկա այդ կառույցների գործունեությունը կարգավորելու։
«Ըստ այդմ, բնականաբար վարչարարության ծախսը կամ ինքնարժեքը բնականաբար պետք է կոմպենսացվի տուրքի միջոցով, այո նաև 60 անգամ ավել տուրքի, քանի որ այսօրվա տուրքը, որը տարածվում է տվյալ կառույցների վրա ուղղակի ծիծաղելի է և ադեկվատ չէ այն խնդրին, որն իրենք կարող են առաջացնել»,- հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Պետական տուրքի բարձրանալու դեպքում փոխանակման կետերն ու գրավատները կփակվեն. Քննարկում՝ ԱԺ-ում
- Բողոքի ակցիա. Վարչապետն ամեն օր ասում է՝ ժողովրդի կառավարությունն ենք, հիմա թող գա ու լսի ժողովրդին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան