Պաբլո Պիկասոյի 20 տարի առաջ գողացված կտավը գտնվել է
Հոլանդացի դետեկտիվ Արթուր Բրանդը Նիդերլանդներում հայտնաբերվել է հայտնի նկարիչ Պաբլո Պիկասոյի կողմից 1938 թվականին ստեղծված կտավը, որը համարվում էր գողացված։
ՏԱՍՍ-ը, հղում անելով Volkskrant-ին գրում է, որ նկարում, որտեղ պատկերված է Պիկասոյի սիրելին՝ Դորա Մաարը, գողացվել է Ֆրանսիայում 1999 թվալանին սուդցի շեյխի զբոսանավից։ Մոտ 4 միլիոն եվրո գնահատված նկարի համար նշանակվել էր 400 հազար եվրո պարգևատրում, բայց ոչ կտավը, ոչ էլ այն գողացողներին չէր հաջողվել գտնել։
Դեռ 2015-ին Բրանդը հայտարարել էր, որ նկարը գտնվում է ինչ-որ տեղ Նիդեռլանդներում և պտտվում է քրեական շրջանակներում 2002 թվականից։ Նա նաև հայտնել էր, որ արվեստի գործն ակտիվորեն օգտագործվում է թմրամիջոցների և զենքի վաճառքի գործարքներում։ Volkskrant տվյալներով, դետեկտիվին գտել են մարդիկ, որոնք հայտնել են, որ նկարը գտնվում է մի գործարարի տանը, ով ուզում է ազատվել դրանից։
«Դա նորմալ է, երբ մարդիկ հանկարծ հայտնաբերում են, որ նկարը գողացված է։ Նրանք վախենում են գնալ ոստիկանություն, մտավախություն ունեն, որ կձերբակալվեն գողության համար, չնայած որևէ կապ չունեն։ Այդ դեպքում մարդիկ դիմում են ինձ»,- ասել է Բրանդը։
Կտավի բնօրինակ լինելը հաստատվել է ամերիկացի անկախ փորձագետների կողմից։ Մասնագետների կարծիքով, ներկա պահին նկարի արժեքը կազմում է շուրջ 25 միլիոն եվրո։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան