Քաղաքական 11:00 27/03/2019 Հայաստան

Թրամփն իրավունք չունի սիրիական Գոլանի բարձունքները հանձնել Իսրայելին. Սասունյան

Միացյալ Նահանգների նախագահ դառնալուց ի վեր, Թրամփն արհամարհել է ինչպես ամերիկյան, այնպես էլ միջազգային օրենքները։

Մի քանի ամիս առաջ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն զարմանալիորեն հայտարարեց, որ եթե Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) հետաքննի Աֆղանստանում ամերիկացի զինվորների կատարած որևէ իրավախախտում, ապա ԱՄՆ կառավարությունը կարգելի ՄՔԴ-ի դատավորների մուտքը Միացյալ Նահանգներ և պատժամիջոցներ կկիրառի նրանց հաշիվների վրա ամերիկյան բանկերում:

Սա միջազգային իրավունքի նկատմամբ ամբարտավանության և քամահրանքի վկայություն է: Մնացած աշխարհի համար քաղաքակիրթ ժողովրդավարական երկրի օրինակ ծառայելու փոխարեն, Թրամփի վարչակազմը անտեսում և խախտում է որոշ միջազգային պայմանագրեր:
Չնայած հանրահայտ է, որ միջազգային հարաբերություններում «ուժն է ծնում իրավունք», սակայն ԱՄՆ ոչ մի նախկին նախագահ այսպես կոպտորեն չի անտեսել օրենքի գերակայությունը:
Նախագահ Թրամփի վերջին գործողություններն արտաքին քաղաքականության մեջ ավելի քան մտահոգիչ են: Նա երբեք լուրջ չի ընդունել արաբա-իսրայելական հակամարտության ողջ բարդությունը: Ընդհակառակը, նա անտեղյակ հայտարարել է, որ հեշտ է լուծել մերձավորարևելյան խնդիրը և անպատասխանատու կերպով իր փեսային՝ Ջարեդ Քուշներին, որը դիվանագիտական փորձ չունի և ոչինչ չգիտի Մերձավոր Արևելքի մասին, նշանակել է արաբա-իսրայելական խաղաղության ծրագրի պատասխանատու:

Անցյալ տարի մեկ այլ անխոհեմ և վտանգավոր որոշմամբ Թրամփը ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխեց Երուսաղեմ, որը, ըստ իրավունքի պրոֆեսոր Եվգենի Կոնտորովիչի, «հավասարազոր է 1967 թ. Վեցօրյա պատերազմում գրավված հողերի նկատմամբ Իսրայելի ինքնիշխանության ճանաչմանը»: Այլ կերպ ասած, դեսպանատան տեղափոխումը Երուսաղեմ՝ միջազգային իրավունքի խախտում է:

Անցյալ շաբաթ Թրամփը ցնցեց աշխարհը, երբ Թվիթերում գրառում արեց, որ սիրիական տարածք համարվող Գոլանի բարձունքները, որոնք Իսրայելի կողմից գրավված են 1967 թվականին, իսրայելական տարածք է. «52 տարի անց եկել է այն պահը, երբ Միացյալ Նահանգները պետք է ամբողջությամբ ճանաչի Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ: Ռազմավարական և անվտանգության տեսանկյունից դա խիստ կարևոր նշանակություն ունի Իսրայելի պետության և տարածաշրջանային կայունության պահպանման համար»: 2019 թ. մարտի 25-ին Թրամփը հռչակագիր ստորագրեց Սպիտակ տանը, իր կողքին կանգնած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ճանաչելով Սիրիայի Գոլանի բարձունքները որպես իսրայելական տարածք:

Կարո՞ղ է արդյոք որևէ մեկն այսքան թեթևամիտ լինել՝ Թվիթերի միջոցով տարածելու նման լուրջ հայտարարություն: Գրեթե բոլոր պետությունները, բացառությամբ Իսրայելի, դատապարտեցին Թրամփի անխոհեմ հայտարարությունը: Եվրամիության երկրները, ներառյալ Գերմանիան և Ֆրանսիան, քննադատեցին նախագահ Թրամփի որոշումը: Իրանը, Թուրքիան և Եգիպտոսը նույնպես սուր քննադատության ենթարկեցին Թրամփին: Ինչպես և սպասվում էր, Սիրիան հայտարարեց, որ կվերականգնի Գոլանի բարձունքները «բոլոր հնարավոր միջոցներով»:

Գոլանի բարձունքները վիճելի տարածքներից մեկն է, որը լուրջ բանակցությունների առարկա է դարձել Սիրիայի եւ Իսրայելի միջև, որպես Իսրայելի և արաբական երկրների միջև ընդհանուր խաղաղության ծրագրի մի մաս: Հայտարարությունն այն մասին, որ Գոլանի բարձունքները պատկանում են Իսրայելին, վերացնում է Միացյալ Նահանգների անաչառ միջնորդ լինելու չնչին պատառիկները: Խաղաղության հասնելու ճանապարհին կողմերին օգնելու փոխարեն՝ Միացյալ Նահանգները հերթական անգամ անխոհեմ նախաձեռնությամբ ավելի սրեց իրավիճակը:
«Ինդեփենդենթ» թերթը մեջբերել է Գերմանիայի կառավարության խոսնակի խոսքերը, որ Բեռլինը «մերժել է միակողմանի քայլերը»՝ պետական սահմանների վերանայման համար, ավելացնելով. «Եթե պետական սահմանները պիտի փոխվեն, ապա այդ փոփոխությունը պետք է արվի խաղաղ ճանապարհով, բոլոր կողմերի ներգրավմամբ»:

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ չի ճանաչում Իսրայելի կողմից Գոլանի բարձունքների կցումը [1981 թվականին] և, որ Թրամփի հայտարարությունը «հակասում է միջազգային իրավունքին»:

Պաղեստինցիներն անմիջապես խիստ քննադատեցին Թրամփի որոշումը, ասելով, որ այն ձախողեց տարածաշրջանում խաղաղության հնարավորությունը: Պաղեստինի խոսնակ Նաբիլ Աբու Ռուդեյնեն հայտարարեց, որ որոշման կատարմանն ուղղված ցանկացած գործողություն կհամարվի «ՄԱԿ-ի ընդունած բանաձևերի խախտում, որևէ արժեք չի ունենա և կմնա միայն թղթի վրա»: Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի անդամ Հանան Աշրավին այն անվանեց «հարձակում միջազգային իրավունքի վրա»:

Նախագահ Թրամփն անհեթեթ կերպով խաթարեց Իսրայելի անվտանգությունը`արաբներին և մահմեդականներին հրահրելով Իսրայելի և Միացյալ Նահանգների դեմ՝ իրավիճակը հանդարտացնելու և խաղաղ լուծում գտնելու համար միջոցներ ձեռնարկելու փոխարեն:
Խնդիրն ավելի բարդացնելով, Թրամփը իր վիճելի հայտարարությունն արեց Իսրայելում ապրիլի 9-ի ընտրություններից օրեր առաջ, երբ կորոշվի, թե արդյոք վարչապետ Բենիամին Նեթանյահուն կպահպանի իր պաշտոնը: ԱՄՆ գործողությունները ոչ միայն սխալ էին, այլ նաև միջամտություն օտար երկրների ընտրություններին, բարձրացնելով կոռուպցիայի մեջ մեղադրվող Նեթանյահուի հաղթելու հնարավորությունները։ Երբ ԱՄՆ-ը մեղադրում էր Ռուսաստանին 2016 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու համար, այժմ ԱՄՆ-ն ինքնին բացահայտ միջամտում է Իսրայելի ընտրություններին...

Իսկ այն հայերին, որոնք միամտորեն ակնկալում են, որ Թրամփը Արցախը կճանաչի որպես Հայաստանի տարածք, ճիշտ այնպես, ինչպես Գոլանի բարձունքները ճանաչեց որպես Իսրայելի տարածք, ստիպված եմ հիասթափեցնել՝ նշելով, որ Հայաստանը չունի Իսրայելի քաղաքական ազդեցությունը Վաշինգտոնում: Բացի այդ, հայերը չպետք է վավերացնեն գրավյալ սիրիական Գոլանի բարձունքների անօրինական հանձնումը Իսրայելին, այն համեմատելով Արցախի հետ, որը պատմական հայկական հող է և Ադրբեջանին տրվել է Ստալինի կողմից:

Հայերը պետք է մտահոգվեն, որ Թրամփի խեղաթյուրված փաստարկը վտանգում է Թուրքիայի կողմից գրավված Արևմտյան Հայաստանի հողերի վերականգնումը: Ասելով, որ գրավումից  52 տարի անց, Գոլանի բարձունքները պատկանում են Իսրայելին, նախագահ Թրամփը խոչընդոտում է Արևմտյան Հայաստանի նկատմամբ հայ ժողովրդի պահանջատիրությանը, քանի որ Թուրքիան ավելի երկար ժամանակ է զավթել հայկական հողերը... Կարևոր չէ, թե այդ տարածքները ինչքան ժամանակ են մնացել բռնազավթված, դրանք հավերժ կպատկանեն հայ ժողովրդին, ճիշտ այնպես, ինչպես Գոլանի բարձունքները՝ Սիրիային...

Հարութ Սասունյան     
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:41
Ինչպես ձեռք բերել տրանսպորտի արտոնյալ տոմսային փաթեթներ
Հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
23:02
Ինչ տեսքով է Աննա Հակոբյանը մասնակցել Ալեն Սիմոնյանի ծննդյան արարողությանը
Աննա Հակոբյանը Ինստագրամի իր էջի սթորի բաժնում է կիսվել լուսանկարների նոր շարքով: Ամենայն հավանականությամբ դրանք արվել են հունվարի 5-ին,...
Աղբյուր` Panorama.am
22:44
Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել ԱԱԾ-ի կողմից.Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}