«Արտավազդի» դափնեկիրները
Հայաստանի թատերական գործիչների միությունը մարտի 27-ին Հ․Պարոնյանի անվան թատրոնում անցկացրել է «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը՝ նվիրված հայ ականավոր թատերական գործիչ Տիգրան Շամիրխանյանի 120-ամյակին։
ՀԹԳՄ մամուլի ծառայության ներկայացմամբ՝ «Արտավազդ-2019» մրցանակաբաշխության հաղթողներն են՝
Տիգրան Շամիրխանյանի անվան հատուկ մրցանակ՝ Հակոբ Ղազանչյան
Լավագույն դերասանուհի՝ Տաթև Մելքոնյան - «Անպարկեշտ Թոմի մեկնաբանությունները» (Տիկնիկային թատրոն)
Լավագույն դերասան՝ Խորեն Լևոնյան - «Սասնա ծռեր» (Սունդուկյանի թատրոն)
Լավագույն երիտասարդ դերասանուհի անվանակարգում մրցանակ չի շնորհվել
Լավագույն երիտասարդ դերասան՝ Վիգեն Թադևոսյան - «Իուարշայի սուրը» (ՊՀԹ) և Սենիկ Բարսեղյան - «Սև արկղ» (Կամերային թատրոն)
Լավագույն սցենոգրաֆիա՝ Վիկտորյա Ռիեդո-Հովհաննիսյան - «Սասնա ծռեր» (Սունդուկյանի թատրոն)
Լավագույն երաժշտության հեղինակ՝ Վաչե Շարաֆյան - «Սասնա ծռեր» (Սունդուկյանի թատրոն)
Երկրորդ պլանի լավագույն դերասան՝ Դավիթ Գասպարյան - «Սասնա ծռեր» (Սունդուկյանի թատրոն)
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի՝ Սաթենիկ Հախնազարյան - «Թակարդ Ստալինի համար» (Պարոնյանի անվան թատրոն) և Աննա Բալանդինա - «Խաղաղության փողոցում» (Ռուսական թատրոն)
Լավագույն մանկական ներկայացում՝ «Պոչատ աղվեսը» (Աբովյանի թատրոն)
Լավագույն ներկայացում` «Չիպոլլինո» (Ազգային օպերայի և բալետի թատրոն)
Հատուկ «Արտավազդ» մրցանակ
Համլետ Ղալեչյան
Վարդան Մկրտչյան
Տիգրան Վիրաբյան
Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար
Ռազմիկ Խոսրոև
Սերգեյ Մաղալյան
Յուրիկ Ոսկանյան
Ռուբեն Հարությունյան
Վլադիմիր Հովհաննիսյան
ՀԹԳՄ ոսկե մեդալ
Արսեն Ղազարյան
Անահիտ Բաբելյան
Կարինե Ջանջուղազյան
Սոնա Մելոյան
Կարապետ Շահբազյան
ՀԹԳՄ դիպլոմ
Րաֆֆի Գալստյան
Աքսաննա Բաբաջանյան
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները