Դոնալդ Տուսկ․ Բրիտանացիները ցանկանում են մնալ Եվրամիությունում
Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Եվրոպական խորհրդարանին կոչ է արել Մեծ Բրիտանիային մաքսիմալ հնարավոր ժամկետ տալ Բրեքսիթի հետաձգման համար։ Այս մասին տեղեկանում ենք euronews-ից։
Տուսկի խոսքերով, Եվրամիությունը չի կարող արհամարհել բրիտանացիների աճող թիվը, որոնք ցանկանում են չեղարկել ԵՄ-ից դուրս գալու որոշումը, այդ իսկ պատճառով էլ անհրաժեշտ է Բրիտանիային տալ ավելի շատ ժամանակ, որպեսզի որոշվի ապագա ռազմավարությունը։
«Դուք չեք կարող անտեսել 6 մլն մարդու, ովքեր միացել են ԵՄ-ից դուրս գալու որոշման չեղարկման ստորագրահավաքին, 1մլն մարդու, ովքեր փողոց էին դուրս եկել կրկնակի հանրաքվեի անցկացման պահանջով, և բրիտանացիներին, որոնց թիվն աճում է, որոնք ցանկանում եմ մնալ ԵՄ-ում։ Նրանք կարող են զգալ, որ իրենց շահերը բավականաչափ ներկայացված չեն Բրիտանիայի խորհրդարանի կողմից, սակայն նրանք պետք է զգան այդ աջակցությունն այս դահլիճում, քանի որ նրանք եվրոպացիներ են»,-հայտարարել է Տուսկը։
Տուսկը նաև նշել է, որ Բրեքսիթի երկարաձգման դեպքում Բրիտանիան պետք է մասնակցի մայիսի վերջին կայանալիք Եվրոպական խորհրդարանի ընտրություններին։
Լրահոս
Տեսանյութեր
Բացառիկ ցուցադրություն և դասական երաժշտության համերգ՝ նվիրված Գոհար Գասպարյանի 100-ամյակին