Մեյը խոստացել է հրաժարական տալ Brexit-ից հետո
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ հրաժարական կտա այն բանից հետո, երբ տեղի ունենա Brexit-ը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին կառավարության ղեկավարը հայտարարել է Պահպանողական կուսակցության անդամների հետ հանդիպմանը։ Նրա խոսքով, Եվրամիության հետ բանակցությունների երկրորդ փուլում անհրաժեշտ է նոր մոտեցումներ և նոր առաջնորդ։ Վարչապետը խոստացել է չխանգարել դրան։
«Բայց մեզ անհրաժեշտ է ընդունել գործարքի շարունակությունն ու իրականացնել Brexit-ը։ Ես պատրաստ եմ աշխատանքը թողնել ավելի շուտ, քան նախատեսել էի, եթե դա մեր երկրի և կուսակցության շահերից է բխում»,- ասել է Մեյը։
Այսպես ասած բանակցությունների «երկրորդ փուլը» պետք է սկսել ԵՄ կազմից Բրիտանիայի դուրս գալու ավարտից հետո։ Այդ ժամանակ ձևավորելու է Բրիտանիայի և Եվրոպայի հարաբերությունների համակարգը բոլոր բնագավառներում։
Հարակից հրապարակումներ`
- Մեյը խոսել է իր հրաժարականի մասին
- Telegraph. Թերեզա Մեյը զրկվել է ողջ կառավարության աջակցությունից Բրեքսիթի պատճառով
- Թերեզա Մեյը հայտնվել է Բրյուսելի ու Բրիտանիայի պառլամենտի միջև
- Թերեզա Մեյը վերապրեց անվստահության երկրորդ քվեարկությունը
- Թերեզա Մեյը լքել է ԵՄ-ի՝ Բրյուսելում ընթացող գագաթնաժողովը
- Մեյը «վերապրեց» սեփական կուսակցության նախաձեռնած անվստահության քվեարկությունը
- Թերեզա Մեյը դժվարությամբ է դուրս եկել մեքենայից