Միգրանտներն առգրավել են իրենց փրկած նավն ու այն ուղղել դեպի Եվրոպա
Մոտ 100 միգրանտների խումբն առգրավել է թուրքական նավթ տեղափոխող նավը, որը նրանց փրկել էր Լիբիայի ափերի մոտ։ Հայտնում է euronews-ը։
Հաղորդվում է, որ El Hiblu 1 նավը եղել է Լիբիայի ճանապարհին, երբ հանդիպել է 108 միգրանտներով նավակին։ Միգրանտների խմբին փրկելուց հետո, ըստ տեղեկությունների, խումբն առգրավել է նավն ու այն ուղղել դեպի Եվրոպա։
Մալթայի իշխանություններին հաջողվել է կապ հաստատել նավի կապիտանի հետ, ով ասել է, որ միգրանտներն իրեն սպառնացել են ուհրահանգել փոխել նավի ուղղությունը դեպի Մալթա։ Դեպքը տեղի է ունեցել երեկ։
Այսօր առավոտյան արդեն նավն հասել է Մալթայի ափեր, որտեղ ոստիկանությունը ձերբակալել է 4 միգրանտների, որոնք կասկածվում են նավը բռնագրավելու մեջ։ Նավն ուղարկվել է նավահանգիստ, անցկացվում է հետաքննություն։
Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին միգրանտներին անվանել է «պիրատներ», խոստանալով, որ նրանք երբեք Իտալիան չեն տեսնի։
Սալվինին այնուհետ ֆեյսբուքում գրել է, որ չի փոխել իր միտքը և իր առաջնահերթությունը իտալացիներն են։ նավահանգիստներն էլ կմնան փակ։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին