Սասուն Միքայելյան. Մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի
Երկրապահ կամավորական միության վարչության կազմում կարող են լինել Քառօրյա պատերազմի մասնակիցներ։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահի թեկնածու, ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագրից» Սասուն Միքայելյանը։
Պատասխանելով հարցին՝ տեղեկություններ կան, թե նոր ձևավորվելիք ԵԿՄ վարչության կազմում լինելու են ՔՊ–ականներ, նա ասաց. «ՔՊ–ն ի՞նչ գործ ունի Երկրապահում։ Կգա ժամանակ և կտեսնեք։ Եթե ես ընտրվեմ նախագահ, վարչությունը ձևավորվի, կտեսնեք՝ ովքեր կլինեն։ Երկրապահում կարող են լինել Քառօրյա պատերազմի մասնակիցներ, տարբեր մարդիկ, ովքեր առնչություն են ունեցել պատերազմի հետ»։
Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի մասին, նա նշեց, որ առանց հանդիպումների չի լուծվի հարցը։
«Պատերազմի վտանգ ամեն ժամ զգում եմ։ Մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի։ Չեմ ասում պատերազմ կլինի, բայց պետք է պատրաստ լինենք։ Մենք գիտենք, որ եթե թշնամին ունի նման տեսակի ժամանակակից զինտեխնիկա, այդ զենքը մի օր պետք է կրակի չէ, ինչու համար է այդքան առել։ Դրա համար պետք է պատրաստ լինենք»,- ասաց Ս.Միքայելյանը։
Միաժամանակ նա նշեց, որ Քառօրյա պատերազմն ապացուցեց, թե ինչպես կարողացան երիտասարդ տղաները դիմակայել հակառակորդի հզոր զինտեխնիկային և ուժին, որ չկարողացան առաջ գալ։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». ԵԿՄ-ն պատրաստվում է համագումարին
- Սասուն Միքայելյան. Մոտակա 10-15 օրում պարզ կլինի, թե ով կդառնա Երկրապահի նախագահ
- «Ժամանակ». Սասուն Միքայելյանը ցանկություն չունի ղեկավարելու ԵԿՄ-ն, բայց պնդում են
- Արամ Սարգսյանը ԵԿՄ ղեկավարի պաշտոնը կզիջի Սասուն Միքայելյանին. «Հրապարակ»
- ԵԿՄ նախագահի աթոռը թափուր կմնա ամենաքիչը մեկ շաբաթ