Փաշինյան. Ես կարծում եմ, որ ՀԱՊԿ-ում մենք հաջողել ենք
«Շատ են ասում, որ մենք ՀԱՊԿ-ում ձախողել ենք։ Ինչո՞վ ենք ձախողել։ Ես կարծում եմ, որ ՀԱՊԿ-ում մենք հաջողել ենք»,-ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, այսօր ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնը լսելի է, «մենք ասում ենք մեր ասելիքը, և մեր նկատմամբ, թույլ տվեք ասել, հարգանքը մեծացել է»։
Փաշինյանն ասաց, իր համար գնահատման չափանիշները բոլորովին այլ են, ոչ թե կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը մի ամիս ավել է զբաղեցրել, թե պակաս։
Ինչ վերաբերում է Սիրիա մասնագետների խումբ ուղարկելուն, ապա երկրի ղեկավարը բանաձևեց. «Սիրիա գնացել ենք մեր ինքնիշխանության ու մեր պատմական առաքելության նկատառումներով»։
Նրա խոսքով, եթե այնտեղ գտնվող հայ բժիշկը փրկել է մի մարդու կյանք, ով 1915 թվին Ցեղասպանությունից մազապուրծ եղած մեր հայրենակցին մի կտոր հաց է տվել կամ մի բաժակ ջուր, ապա համարում է, որ դրանով պատմական պարտքը վերադարձնում են Սիրիայի ժողովրդին։
«Իմիջիայլով, այդ ականազերծվող տարածքներում երեխաներ են վազվզում և խաղում։ Եթե այսօր մեր մասնագետները 100 քմ տարածք են բացում են մարդկանց թոռների համար, ովքեր Ցեղասպանությունից մազապուրծ մեր հայրենակիցներին , ես համարում եմ, որ սա պատմական առաքելություն է, որ իրականացնում ենք Սիրիայում»,-ասաց նա։
Նա չբացառեց, որ առաքելությունն ունի ռիսկեր, համոզմունք հայտնեց, որ մեծացնում է Հայաստանի ինքնիշխանությունը, համարում է, որ ճիշտ առաքելություն է։
Հարակից հրապարակումներ`
- Բիշքեկը ցանկանում է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը հնարավորինս շուտ նշանակվի
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նոր թեկնածուի մասին փաստաթղթերն ուղարկվել են անդամ երկրներին
- Կարասին. ՀԱՊԿ-ը պետք է դինամիկ կերպով զարգանա
- ՀԱՊԿ օպերատիվ ղեկավարման մեջ վակուում չկա. Պեսկով
- Բելառուսի ԱԳՆ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը հյուրանոցի համար չէ, որը կարելի է ամրագրել
- ՌԴ ԱԳՆ-ն՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
- Տաջիկստանի նախագահը ստորագրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Զասին նշանակելու փաստաթուղթը
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը պետք է լուծվի կոնսենսուսով. Արման Եղոյան
- Լուկաշենկոն ստորագրել է Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու նմասին որոշման նախագիծը