Beeline Ստարտափ Ինկուբատորն արդեն գործում է նոր ձևաչափով
Beeline ստարտափ ինկուբատորում 3-րդ ինկուբացիոն շրջափուլը մեկնարկել է նոր ձևաչափով և նոր ստարտափ թիմերով:
Ընկերությունից հայտնում են, որ 3-րդ շրջափուլն իրականացվում է Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի (BANA) հետ համատեղ, որի շնորհիվ ընտրված 5–ից շրջափուլի ավարտին լավագույն արդյունքներ գրանցող թիմերը կկարողանան ներդրումներ ներգրավել:
«Գրեթե մեկ տարի աշխատելուց հետո մեր ինկուբատորը բավականին լուրջ արդնյունքներ ցույց տվեց, մեզ մոտ ուսուցում անցած ստարտափները շոշափելի արդյունքների հասան, բայց մենք էլ նույն տեղում չմնացինք։ Այսօր ուրախ եմ հայտարարել, որ մեր նոր գործընկեր BANA-ի հետ մենք մեկ քայլ առաջ արեցինք, և այսուհետ մեր ստարտափների համար ներդրում ստանալն ու իրական ներդրողների հետ մշտական կապի մեջ լինելը դարձրեցինք ավելի իրատեսական»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Հրեշտակ ներդրողների և ստարտափների գործակցությունը զարգացած երկրներում տարածված և հաջողված աշխատանքի մեթոդ է։ Beeline ստարտափ ինկուբատորի նոր ձևաչափը Բիզնես հրեշտակների ցանցի հետ հավակնում է բեկումնային ծրագիր դառնալ ստարտափների և ներդրողների համար: Յուրաքանչյուր շրջափուլի ավարտին նախատեսում ենք ներդրումներ կազմակերպել: Ցանկանում ենք լավագույն միջազգային փորձը կիրառելի դարձնել Հայաստանում մեր ստարտափների համար», -նշել է Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի ղեկավար Գրիգոր Հովհաննիսյանը:
Business Angel Network of Armenia-ն գործարար-ներդրողների միավորում է, ովքեր ֆինանսական միջոցներից բացի ստարտափ թիմերին և սկսնակ ձեռնարկատերերին սովորեցնում են մասնավորապես բիզնեսի ռազմավարության մշակել, պոտենցիալ հաճախորդների ներգրավել: 2017 թվականի գարնանը հիմնադրված BANA-ն արդեն ներդրում է կատարել 5 ստարտափ թիմում:
Ըստ աղբյուրի, Beeline ստարտափ ինկուբատորն իր բոլոր ռեսուրսներով աջակցում է հայկական ստարտափների ինտենսիվ աճին՝ դրանով իսկ ապահովելով ստարտափների ելքը միջազգային շուկա։ 14 շաբաթ տևողությամբ ինկուբացիոն շրջափուլի ընթացքում ռեզիդենտներն անցնում են թրեյնինգներ մարքեթինգի, PR-ի, շուկայի գնահատման, նպատակների գնահատման և թիմի ձևավորման ու զարգացման թեմաներով։ Նաև ուսումնասիրում են իրավական դաշտի, ֆինանսական պլանավորման և գումարների ներգրավման հետ կապված հարցեր։
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ը գերազանցել է մեկ միլիոն բաժանորդների շեմը
- Հաճախորդի միջազգային օրվա կապակցությամբ Beeline-ի գրասենյակում բաժանորդներին հերթական անակնկալն էր սպասում
- Beeline-ը նոր լրացուցիչ հնարավորություններ է գործարկել կորպորատիվ հաճախորդների համար
- Beeline-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Առաջնորդության դպրոցի ուսանողների համար
- Beeline-ն անցկացնում է Xiaomi Redmi 6A սմարթֆոնների վաճառքի գարնանային ակցիա
- Ալավերդիում բացվել է Beeline-ի Վաճառքի և սպասարկման նոր գրասենյակ
- Beeline-ի բաժանորդները Երևանում ֆիքսված կապի հեռախոսագծերով կստանան մինչև 100 ՄԲ/վրկ ինտերնետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան