Հայաստանում կաթի արտադրությունը նվազել է, իսկ պանրի, թթվասերի, մածունի արտադրությունն՝ աճել
Հայաստանում այս տարվա երկու ամիսներին արտադրվել է 1 127.6 տոննա պանիր՝ 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 11.4 %-ով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Վիճակագրության համաձայն, կաթնաշոռի արտադրությունն աճել է 11.2%-ով և կազմել 103.1 տոննա, թթվասերի արտադրությունը՝ 9%-ով (365.4 հազար տոննա), մածունինը՝ 3.6%-ով (513.5 տոննա):
Հաշվետու ժամանակահատվածում կաթի արտադրությունը նվազել է 11.4%-ով և կազմել 15 հազար 92.6 տոննա: Հունվար-փետրվարին 2.4%-ով նվազել է նաև կարագի և կաթնային մածուկների արտադրությունը՝ կազմելով 52.1 տոննա: