
Վիեննա մեկնալուց առաջ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Այս մասին հայտնում են կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող ընթացիկ հարցեր, անդրադարձել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող խնդիրներին:
Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն:
Մարտի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Վիեննայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը համանախագահների հետ
- ՌԴ ԱԳՆ խոսնակ. ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդիպումներ կունենա Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ
- «Հրապարակ». Ի՞նչ են քննարկելու Վիեննայում Փաշինյանն ու Ալիևը
- Վիեննայում բացի Ալիևից, Փաշինյանը կհանդիպի նաև Սեբաստիան Կուրցի հետ
- Պաշտոնական Երևանը հաստատեց՝ Փաշինյան-Ալիև հանդիպումը կլինի Վիեննայում
- «Փաշինյան-Ալիև՝ Վիեննայում. հայտնին ու անհայտը»
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին