Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը
Ազգային ժողովն այսօր հիմնական նիստերի ավարտից անմիջապես հետո արտահերթ նիստ գումարեց։ Նիստի օրակարգում ընդգրկված է մեկ հարց՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Հիմնական զեկուցող Արտակ Զեյնալյանը նշեց, որ ՀՀ նախագահը դիմել էր Սահմանադրական դատարան և վիճարկել էր ԱԺ կանոնակարգ օրենքի դրույթների և ՍԴ մասին օրենքի դրույթների սահմանադրականությունը։
«Սահմանադրությանը հակասող է ճանաչվել ԱԺ կանոնակարգ օրենքի 141 հոդվածի դրույթները, հաշվի առնելով ՍԴ դատավորի ընտրության անցկացումը՝ ներառյալ առաջադրմանը և պաշտոնի ստանձնմանը վերաբերող կարգավորումները էական մանրամասներ իրավակարգավորումներ են, որոնք պետք է ամրագրվեն ՍԴ-ի մասին ՍԴ օրենքում։ Սուբյեկտը, ով իրավունք ունի ներկայացնել ՍԴ դատավորի թեկնածու, կայացնում է նոր թեկնածու ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, եթե նախկինը չի ընտրվել: Նոր թեկնածուի հարցով նախկինում չկար ձևակերպում»,- ներկայացրեց Զեյնալյանը։
Նախարարը հայտնեց, որ մեկ անգամ ՍԴ դատավոր ընտրված անձը չի կարող նորից ընտրվել, հետևաբար նորից առաջադրվել:
Քննարկումից հետո օրինագիծը դրվեց քվեարկության և առաջին ընթերցմամբ ընդունվեց 177 կողմ ձայնով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան