
ՌԴ ԱԳՆ խոսնակ. ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդիպումներ կունենա Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ
«Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հետ հանդիպմանը քննարկվելու են բոլոր հարցերը»,-այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։
Նրան հարցրել էին, թե ինչ կարող է մաղթել Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագող վաղվա հանդիպմանը։
«Այստեղ հարցը վերաբերում է ոչ այնքան մաղթանքներին, որքան իրավիճակի վերլուծությունը։ Այդ ողջ վերլուծությունը կտրվի այդ հանդիպման ընթացքում։ Արդյունքների մասին լրացուցիչ կհայտնենք»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ մարտի 29-ին Վիեննայում կկայանա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ի՞նչ են քննարկելու Վիեննայում Փաշինյանն ու Ալիևը
- Ադրբեջանագետ. Ալիևը ցույց է տալիս, որ հանդիպմանը ներկայանալու է կոշտ դիրքերից
- Վիեննայում բացի Ալիևից, Փաշինյանը կհանդիպի նաև Սեբաստիան Կուրցի հետ
- Պաշտոնական Երևանը հաստատեց՝ Փաշինյան-Ալիև հանդիպումը կլինի Վիեննայում
- «Փաշինյան-Ալիև՝ Վիեննայում. հայտնին ու անհայտը»
- Ավստրիայի նախագահը Վիեննայում ընդունելու է Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին