Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Վանեցյանի դատական նիստը հետաձգվել է
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում տեղի է ունեցել Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով դատական նիստը։
Քոչարյանի փաստաբան Անի Ալավերդյանը Panorama.am-ին հայտնեց, որ նիստի ընթացքում պատասխանող կողմի ներկայացուցիչները դատարանին են տրամադրել 12 էջից բաղկացած ապացույցներ։
«Սակայն նրանք չնշեցին, թե որ փաստական հանգամանքին է դա ուղղված։ Դրանք ընդամնեը 12 տարբեր լրատվական կայքերից վերցված ինչ-որ հոդվածներ էին»,-ասաց փաստաբանը։
Հայցվոր կողմը դատարանին միջնորդություն է ներկայացրել, որպեսզի դատարանը ողջամիտ ժամկետ տրամադրի պատասխանողի կողմից տրամադրած նյութերին ծանոթանալու համար։
«Նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը կկայանա ապրիլի 23-ին»,-ասաց Անի Ալավերդյանը։
Հիշեցնենք, որ Սեդրակ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել՝ զրպարտությունը հրապարակայնորեն հերքելու պահանջով։
Փետրվարի 18-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, մեղադրանք է առաջադրվել հարկերից խուսափելու և փողերի լվացման հոդվածներով։ Գործը գտնվում է Ազգային անվտանգության ծառայության վարույթում։
Փետրվարի 19-ին ԱԱԾ քննչական դեպարտամենտը հանդես էր եկել հայտարարությամբ, որում ներկայացնում էին քննվող քրեական գործի շրջանակներում իրենց պարզաբանումները՝ նշելով, որ Ս. Քոչարյանի և այլ անձանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։
Հարակից հրապարակումներ`
- Այսօր կկայանա Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով դատական նիստը
- Սեդրակ Քոչարյանը դատի է տալիս ԱԱԾ-ին. 168.am
- ԱԱԾ-ն Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել
- Սեդրակ Քոչարյան. Այո, ինձ մեղադրանք են առաջադրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան