Արամ Առաջինը չորս օր անցկացնելու է Հալեպում
Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոս մարտի 29-ի առավոտյան մեկնելու է Հալեպ, որտեղ վերաօծելու է Սրբոց Քառասնից Մանկանց մայր եկեղեցին։ Կիլիկիո կաթողիկոսրանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Վեհափառն այնտեղ նաև հանդիպումներ և այցեր է ունենալու։
Նորին Սրբությունը Հալեպում մնալու է 4 օր։ Նրան են միանալու միաբան հայրեր և Ազգային կետրոնական վարչության ներկայացուցիչներ։
Քառասուն նահատակների տաճարը գտնվում է Հալեպի քրիստոնեական Ջդեյդե թաղամասում: Տաճարը կառուցվել է 15-րդ դարում։ 1616թ. -ին Քառասուն նահատակների Մայր տաճարը գրեթե ամբողջությամբ վերականգնվել է և ընդարձակվել: Մեծ հետաքրքրություն է ներկայացնում հատկապես 1912թ. -ին կառուցված տաճարի զանգակատունը` հանդիսանալով Հալեպում բարոկկո ճարտարապետության եզակի օրինակներից մեկը: Եկեղեցին պայթեցվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից 2015 թվականի ապրիլին։
Հարակից հրապարակումներ`
- Ահաբեկիչները կրակ են բացել Հալեպում
- Արամ Առաջինը կմեկնի Հալեպ
- Հալեպում վերածնվում է փոքր մասնավոր բիզնեսը
- Հալեպում օծվել է Հայաստանի դրոշը
- Հալեպում պայթեցված հայկական եկեղեցին գարնանը կվերաբացվի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան