Լևոն Երանոսյանի գործը կքննի դատավոր Հարություն Մանուկյանը
Նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի վերաբերյալ քրգործը մուտք է եղել դատարան և մակագրվել դատավոր Հարություն Մանուկյանին։ Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո»-ն։
Ըստ աղբյուրի, մեղադրական եզրակացության համառոտ բովանդակութան մեջ մասնավորապես ասվում է. «Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ»։
Հիշեցնենք, որ Լևոն Երանոսյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով։ Խոսքը վերաբերում է պաշտոնական լիազորություններն անցնելուն, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով և անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
2-րդ մասով նախատեսվում է առավելագույնը 3, իսկ 3-րդ մասով՝ 6-10 տարով ազարազրկում՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Լևոն Երանոսյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել, նրա պաշտպանն էլ միջնորդել է հարցաքննել Փաշինյանին
- Լևոն Երանոսյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
- «Հետք». Լևոն Երանոսյանի գործով միջնորդություն է ներկայացվել հարցաքննել վարչապետ Նիկոլ Փաշինյանին
- Լևոն Գալստյան. Մրցութային հանձնաժողովը հանդիպել է Հանրային ռադիոյի տնօրենի թեկնածուներից 14-ի հետ
- Լևոն Երանոսյանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստի կապակցությամբ հարուցվել է նոր գործ
- Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել
- Լևոն Երանոսյանը կանչվել է ՀՔԾ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան