Հայաստանը պատրաստակամ է օգնության ձեռք մեկնել Իրանի ջրհեղեղից տուժածներին
Մարտի 28-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:
ԱԻՆ-ից հայտնում են, որ նախարարը ցավակցություն է հայտնել նախորդ շաբաթ Իրանը պատուհասած ջրհեղեղի կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել օժանդակել տուժածներին:
Ֆելիքս Ցոլակյանը, հիշատակելով ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հղած ցավակցական հեռագիրը, նշել է, որ ԱԻ նախարարությունը ցանկանում է գործնական մասնակցություն ունենալ արհավիրքի ենթարկված մարդկանց օգնությանը:
Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին, ԱԻ նախարարին ցավակցական հեռագրերի համար, երախտագիտություն հայտնել և նշել, որ աղետի ենթարկվածներին օգնելը՝ մեր կողք-կողքի ապրող բարեկամ ժողովուրդների համար բարոյական պարտավորություն է:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպության հետ բանակցել՝ ջրհեղեղից տուժած մարդկանց օժանդակելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին
- Իրանում ջրհեղեղի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին