Մեսսիի 24 կարատանի ոսկով պատված այֆոնը
«Բարսելոնայի» հարձակվող արգենտինացի Լիոնել Մեսսին գնել է iPhone XS Max հեռախոս, հետո այն պատել ոսկով։ championat.com-ի հաղորդմամբ, այդ մասին հայտում է Marca-ի Թվիթերում։
Հեռախոսի գինը կազմել է շուրջ 1,3 հազար դոլար։ 24 կարատանոց ոսկով պատելուց հետո հեռախոսի արժեքը բարձրացել է առնվազն երեք անգամ։ Հեռախոսի հետևի մասում «Բարսելոնայի» և Արգենտինայի գերբերն են, նաև նրա կնոջ, երեք երեխաների անուններն ու 10 համարը։
31-ամյա Մեսսին այս մրցաշրջանում մասնակցել է 24 խաղի, եղել է 29 գոլի հեղինակ։ Նրա պայմանագիրը կատալոնական ակումբի հետ մինչև 2021 թվականի ամառ է։
El nuevo teléfono de Leo Messi... una joya literal
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին