«Արտավազդ» մրցանակը նվիրել են Վահագն Մարգարյանի հիշատակին
«Չիպոլինո»-ի անձնակազմը իր հաղթանակած «Արտավազդ»-ը նվիրել է ներկայացման առաջին դերակատար Վահագն Մարգարյանի հիշատակին։
«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն արժանացավ «Արտավազդ» թատերական մրցանակին ներկայացված լինելով Կ. Խաչատրյանի «Չիպոլինո» մանկական բալետային ներկայացմամբ: Բեմադրող բալետմայստեր՝ Հենրիխ Մայորով /ՌԴ և ԲՀ արվեստի վաստ. գործիչ/:
«Չիպոլինո» բալետը «Լավագույն ներկայացում» անվանակարգում արժանացավ «Արտավազդ» մրցանակին:
Շնորհավորում ենք մեր Թատրոնի ամբողջ անձնակազմին այս կարևոր իրադարձության առթիվ:
Մենք էլ մեր կողմից այս մրցանակը նվիրում ենք մեր սիրելի գործընկերոջ, Չիպոլինոյի առաջին դերակատար ՎԱՀԱԳՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հիշատակին»,- ասված է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հրապարակման մեջ։