Քվորում չլինելու պատճառով՝ ԱԺ արտահերթ նիստը չմեկնարկեց
Ազգային ժողովն այսօր Կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստի աշխատանքները չի կարողանում շարունակել՝ քվորում չլինելու պատճառով։
Գրանցվել էր ընդամենը 44 պատգամավոր։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ բաց ռեժիմ է գործում, պատգամավորները չորս ժամվա ընթացքում կարող են գալ և գրանցվել։ Այն պահին, երբ որ քվորումի համար անհրաժեշտ թիվը կապահովվի, նիստը կարող են սկսել։
Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկելու էր «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը։
Երեկ խորհրդարանը քվեարկության արդյունքում 117 կողմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունել է քննարկված օրենսդրական փաթեթը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան