Բրիտանիայի խորհրդարանը երրորդ անգամ մերժեց Բրեքսիթի գործարքը
Րոպեներ առաջ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը երրորդ անգամ մերժեց Եվրոպական միությունից Բրիտանիայի դուրս գալու համաձայնագիրը։ Այժմ Մեծ Բրիտանիայից առաջ կանգնած է «կոշտ բրեքսիթի» հեռանկարը․ ԵՄ-ից դուրս գալ ապրիլի 12-ին՝ առանց ԵՄ հետ հարաբերությունների կարգավորման։ Հայտնում է BBC-ն։
«Մենք կրկին չկարողացանք քվեարկել Եվրամիությունից կազմակերպված դուրս գալու օգտին», - ասել է վարչապետ Թերեզա Մայը քվեարկությունից հետո:
ԵՄ-ից դուրս գալու Թերեզա Մեյի բանակցած համաձայնագրին դեմ է քվեարկել 344 պատգամավոր, կողմ՝ 286-ը:
Եթե համաձայնագիրը հավանության արժանանար խորհրդարանի կողմից, ապա Մեծ Բրիտանիան դուրս կգար ԵՄ-ից մայիսի 22-ին, այդպիսին էին հետաձգման պայմանները։
ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն արդեն հայտարարել է, որ ապրիլի 10-ին ԵՄ խորհրդի նիստ է հրավիրում հարցով։