Ֆրանսիայի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանության է արժանացրել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն հավանության է արժանացրել Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանը։ Այս մասին թվիթերում հայտնել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Ժաք Մերը, որը նախագահել է նիստը։
«Սա կարևոր է Հայաստանի ու Եվրամիության, նաև Ֆրանսիայի ու Հայաստանի հարաբերությունների ամրապնդման համար»,-գրել է Ժաք Մերը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան