Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով դատական առաջին նիստը նշանակվել է
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ որպես գործարար ու կաշառք բաժանող հայտնի Սիլվա Համբարձումյանի գործով առաջին նիստը նշանակվել է ապրիլի 16-ին։
«Դատալեքս»-ից Panorama.am-ը տեղեկացավ, ծանուցագիրն ուղարկվել է կողմերին մարտի 13-ին։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահը դիմել է դատարան՝ Սիլվա Համբարձումյանից պահանջելով հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, ինչպես նաև զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցման 2 մլն դրամի չափով։
Հայցը ներկայացվել է Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի կողմից։ Գործը քննող դատավարը Էդիկ Ավետիսյանն է։
Ասուլիսներից մեկում Սիլվա Համբարձումյանը հայտարարել էր, կաշառք է տվել նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Անցած ամիս լրագրողների հետ զրույցում հստակեցրեց, գումարը տվել է Սամվել Մայրապետյանին Քոչարյանին փոխանցելու համար։
«Փոխանցել է, թե ոչ, ես ասել չեմ կարող»,-ասաց նա։
Դատարանը գտել էր, որ չկա հիմնավոր կասկած կաշառքի դրվագով։
Հարակից հրապարակումներ`
- Քոչարյանի փաստաբան. Դատարանը գտել է, որ չկա հիմնավոր կասկած կաշառքի դրվագով
- Սիլվա Համբարձումյանը նոր անուններ չի տա
- Սիլվայականից մինչև անցումային արդարադատություն
- Դատավոր Էդիկ Ավետիսյանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան