Լոռիում հակակարկտային ցանցերի արտադրությամբ զբաղվող ընկերությունը կստեղծվի 25 աշխատատեղ` 320 հազար դրամ միջին աշխատավարձով
Ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող ապրանքների ցանկի փոփոխման, լրացման և հստակեցման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել «Վաբա» ՍՊԸ-ի ԱԱՀ վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու և մաքսատուրքից ազատելու արտոնություններից օգտվելու թույլտվությունների մասին որոշումներում:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գտնվող «Վաբա» ընկերությունն իրականացնում է գյուղատնտեսական նշանակության հակակարկտային ցանցերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման ողջ համակարգի արտադրություն։
Ընկերությունն արդեն իսկ կատարել է 2,25 մլրդ դրամի ներդրում և ներդրումային ծրագրի արդյունքում ստեղծվել է 24 աշխատատեղ։
Ըստ նախարարի՝ 3-րդ փուլի շրջանակներում նախատեսվում է ապրանքներ ներմուծել շուրջ 9 մլրդ դրամի չափով։ Ներդրումային ծրագրի արդյունքում կստեղծվի 25 աշխատատեղ` 320 հազ. դրամ միջին աշխատավարձով:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ արդեն Հայաստանում արտադրվում են կարկտապաշտպան ցանցեր: «Ենթադրվում է, որ դրանց գործարկումը շատ ավելի մատչելի պետք է լինի գուղացիական տնտեսությունների համար: Ես տեղյակ եմ, որ կա նաև այլ ընկերություն, որը նման համակարգեր է արտադրում, ուստի մրցակցություն կա դաշտում, ինչը միանշանակ դրական է»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում առաջին անգամ հակակարկտային և կարկտապաշտպան ցանցեր կարտադրվեն
- Տոնոյան. Հակակարկտային պաշտպանության հրթիռային համակարգի ներդրումը սկսելու է մարտի վերջին
- Հակակարկտային նոր հրթիռային կայանները շուտով կլինեն Հայաստանում
- Հակակարկտային կայանքներից կատարվել է 993 կրակոց
- Հակակարկտային կայանքներով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 3 ամպ
- Գյուղնախարարը հույս ունի, որ Հայաստանում հակակարկտային ցանցեր կարտադրեն
- Մինչ կհաշվեն կարկուտի պատճառած վնասը, ներկայացնում ենք հակակարկտային կայանների համար ծախսված գումարները
- Բերբերյան. Հակակարկտային պաշտպանության համար նախատեսված գումարներն օգտագործվել են ոչ նպատակային