ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆիզիկական անձանց առաջարկում է շահավետ պայմաններ S.W.I.F.T փոխանցումների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերանայել է ֆիզիկական անձանց S.W.I.F.T. միջազգային փոխանցումների սակագները և այսուհետ հաճախորդները կարող են փոխանցումներ կատարել դեպի Ռուսաստան, ԱՄՆ, Գերմանիա, Անգլիա, Վրաստան, Չինաստան և աշխարհի ցանկացած այլ երկիր իջեցված սակագներով` սկսած 5,000 ՀՀ դրամից USD, EUR և RUR արժույթներով:
Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հաճախորդների համար, ովքեր Հայաստանից դեպի Ռուսաստան փոխանցումներ են կատարում «ՎՏԲ» ՀԲԸ մասնաճյուղերի միջոցով (ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերից դեպի «ՎՏԲ» ՀԲԸ մասնաճյուղեր), Բանկն առաջարկում է շուկայում աննախադեպ սակագին` սկսած 2 000 ՀՀ դրամից:
«ՎՏԲ» ՀԲԸ-ն ունի մասնաճյուղերի լայն ցանց Ռուսաստանի ողջ տարածքում և բոլոր խոշոր քաղաքներում (ք.Մոսկվա, ք. Սանկտ Պետերբուրգ, ք. Սոչի և այլն): Այդպիսի փոխանցումների առավելություններից է դրամական միջոցների ստացման արագությունը` գումարը փոխանցվում է ստացողի հաշվին նույն օրվա ընթացքում` առանց փոխանցման գումարից որևէ պահումներ անելու:
Փոխանցումն իրականացնելու համար հաճախորդին բավական է ունենալ կամ բացել բանկային հաշիվ ՎՏԲ-Հայաստան Բանկում, ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և նշել փոխանցման ստացողի հաշվեհամարը և անունը:
Բանկում գործում են նաև GOUR տարբերակով ԱՄՆ դոլարով փոխանցումներ (փոխանցումն ամբողջությամբ մուտքագրվում է ստացողի հաշվին առանց որևէ պահումների/նվազեցման) սկսած 17,500 ՀՀ դրամ միջնորդավճարից:
Հուսալիության և հարմարավետության շնորհիվ S.W.I.F.T միջազգային դրամական փոխանցումների համակարգն այսօր աշխարհում ամենապահանջված համակարգն է: Օգտվելով դրանից՝ կարելի է ցանկացած գումարի դրամական միջոցներ ուղարկել Հայաստանից արտերկիր կամ հակառակ ուղղությամբ, ինչպես նաև կատարել վճարումներ ապրանքների և ծառայությունների համար:
SWIFT փոխանցումների մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am պաշտոնական կայքում և Բանկի Կոնտակտային կենտրոնում ՝ 87-87 հեռախոսահամարով:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը գարնանային տոների կապակցությամբ բարեգործական տոնավաճառ է կազմակերպել
- ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» սոցիալական ծրագրի հիմնական գործընկեր
- ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է Mastercard քարտերով գնումներ կատարել ակնթարթորեն առանց PIN- ի
- «Հայկազ և Սոֆի Սարդարյանները ոչ մի առնչություն չունեն ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ». ՎՏԲ-Հայաստան Բանկ
- ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է նոր բարձր տեխնոլոգիական Կոնտակտային կենտրոն
- ՎՏԲ-Հայաստան Բանկը MasterCard-ի հետ համատեղ խաղարկում է ուղևորություն դեպի Disneyland Paris
- ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ակցիա Mastercard քարտերի տրամադրմամբ
- ՎՏԲ-Հայաստան Բանկը «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումի գլխավոր հովանավորն է
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ներել է ֆիզիկական անձ հաճախորդների գծով մինչև 3 մլրդ ՀՀ դրամի չափով տույժեր և տուգանքներ