Boeing-ի դեմ հայց է ներկայացվել
Եթովպիայում ավիաաղետից հետո, որի հետևանքով զոհվել էր 157 մարդ, Չիկագոյի դաշնային դատարանում հայց է ներկայացվել ընդդեմ Boeing ընկերության։ Գազետա.ռու կայքը, հղում անելով Reuters-ին, գրում է, որ հավանաբար սա ողբերգությունից հետո առաջին հայցն է։ Այն ներկայացվել է Ռուանդայի բնակիչ Ջեքսոն Մուսոնի ընտանիքի կողմից։
Boeing մեղադրվում է նրանում, որ թռիչքի կառավարման ավտոմատացված համակարգը մշակվել է սխալներով։ Ընդգծվում է, որ ընկերությունը չի մեկնաբանել հայցը՝ հասցեագրելով բոլոր հարցերը հատաքննող մարմիններին։
Հիշեցնենք, որ ինքնաթիռը կործանվել է մարտի 10-ի առավոտյան, Ադիս-Աբեբայի օդանավակայանից օդ բարձրանալուց 6 րոպե անց։ Ինքնաթիռը թռչում էր Քենիայի մայրաքաղաք Նայորբի։ Զոհվել են 149 ուղևորն ու անձնակազմի 8 անդամը։ Զոհերը 33 երկրի քաղաքացիներ էին
Հարակից հրապարակումներ`
- Boeing ընկերությունը զրկվել է միլիարդավոր դոլարներից
- Իրանը ևս փակեց իր օդային տարածքը Boeing 737 Max ինքնաթիռների համար
- Ռուսաստանը փակել է իր օդային տարածքը Boeing 737 Max ինքնաթիռների համար
- Թրամփը փակում է Ամերիկայի օդային տարածքը Boeing 737 Max 8-ի համար
- Մեկ ամսով կարգելվի Boeing B-737-MAX 8 և Boeing B-737-MAX 9 տեսակի օդանավերի շահագործումը ՀՀ օդային տարածքում
- Հնդկաստանը արգելել է իր օդային տարածքում Boeing 737 Max-ի թռիչքները
- ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Եթովպիայում օդանավի վթարի կապակցությամբ