Փաշինյան. Հանդիպումն անցավ նորմալ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումն անցել է նորմալ։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է կառավարության ղեկավարը։
«Հանդիպումը նորմալ է անցել»,-ասել է նա՝ նստելով մեքենան։
Բրիստոլ հյուրանոցից հեռանալուց առաջ Փաշինյանը համաձայնել է լուսանկարվել անցորդների հետ։
Նույն աղբյուրի փոխանցմամբ, հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահը հորդորել է սպասել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին։
«Համանախագահներն ամեն ինչ կասեն»,-ասել է Ալիևն ու անձամբ չի մեկնաբանել հանդիպման ընթացքը։
Հանդիպումը տևել է ավելի քան երեք ժամ։ Հանդիպումը մեկնարկեց երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ։ Ապա երկու երկրների ղեկավարները մնացին առանձին դեմ առ դեմ, ավելի ուշ նրանց միացան համանախագահներն ու ԱԳ նախարարները։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանին ու Ալիևին միացել են համանախագահները
- Փաշինյանի խոսնակ. Ընդլայնված կազմով հանդիպումն ավարտվեց
- Մեկնարկեց Փաշինյան-Ալիև հանդիպումը
- Փաշինյանը Վիեննայում է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին