«Սանիթեք». «Խուճապի» վերաբերյալ ցանկացած հիմնավորում մտացածին է
«Սանիթեք» ընկերության տնօրինությունը հաղորդագրություն է տարածել, որով հերքում է մամուլի այն հրապարակումը, թե «Քաղաքապետի հայտարարությունից հետո Սանիտեքի ղեկավար կազմը ժողով է հրավիրել»։
«Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի՝ մարտի 29-ի համարում տպագրված հոդվածի՝ տեղեկացնում ենք, որ մեր ընկերությունը աշխատում է բնականոն ռեժիմով և «խուճապի» վերաբերյալ ցանկացած հիմնավորում մտացածին է ու չի համապատասխանում իրականությանը։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ինչպես բոլոր ընկերություններում, այնպես էլ «Սանիթեք» ընկերությունում ղեկավար կազմի ժողովները կրում են պարբերական բնույթ, որոնց ընթացքում քննարկվում են բազմապրոֆիլ հարցեր և խնդիրներ։
Լրատվամիջոցներին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից։
«Սանիթեք» ընկերությունը սերտ համագործակցելով աշխատել և շարունակում է աշխատել Երևանի քաղաքապետարանի հետ` հավատարիմ մնալով «Մաքուր Երևան» ունենալու նպատակին»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան