Հայաստանը հումանիտար օգնություն կուղարկի Իրան՝ ջրհեղեղից տուժածներին աջակցելու համար
Հայաստանը հումանիտար օգնություն կուղարկի Իրան՝ ջրհեղեղից տուժածներին աջակցելու համար։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ հավելելով, որ Հայաստանը պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպության հետ բանակցել՝ ջրհեղեղից տուժած մարդկանց օժանդակելու համար:
Նախարարը հիշեցրեց, որ երեկ հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին և պատրաստակամություն են հայտնել օժանդակել նախորդ շաբաթ Իրանում տեղի ունեցած ջրհեղեղի տուժածներին:
«Մենք ուզում ենք հումանիտար օգնություն ուղարկենք, բայց հարցը նրանում է, որ մենք դա կազմակերպում ենք ռուս-հայկական հումանիտար կենտրոնի միջոցով, այնտեղ նաև իրենց մասնակցությունն է լինելու»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը՝ հավելելով, որ նախատեսում են Իրան ուղարկել տեխնիկական միջոցներ, մեքենաներ։
Բացի այց, այնտեղ կմեկնեն հայ փրկարարներ։
Նախարարը նշեց, որ դրա համար կառավարության որոշման նախագիծ չի լինի, կլինի վարչապետի որոշում գործուղման հետ կապված։
«Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր օգնություն է, որը մենք պետք է մատակարարենք մեր բարեկամ երկրին։ Եթե հրատապության հարց կա, կարծում եմ, որ եթե այսօր հաշվարկները լինեն, սպա կարող ենք կազմակերպել», - ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին