Արթուր Դավթյանը հնարավոր է մասնակցի մարտի 1-ի գործով դատավարությանը
«Հրաժարական չեմ տվել»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով մամուլում հրապարակվող՝ իր հրաժարականի մասին լուրերին։
Լրագրողի հարցին, թե ի՞նչ է մտածում, երբ կարդում է Գևորգ Կոստանյանին գլխավոր դատախազ նշանակելու վերաբերյալ մամուլի հրապարակումները, նա պատասանեց. «Դու այդ հարցը ուղղելով ի՞նչ ես ակնկալում, ասեմ հաստատում եմ, թե հերքու՞մ։ Ավելի լուրջ բաներ կարդալու անհրաժեշտություն եմ ունենում»։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե մարտի 1-ի գործը բացահայտված է՝ նա ասաց, որ կան իրավական ընթացակարգեր, որոնք պետք է իրականացվեն:
Ինչ վերաբերում է հարցին, թե Դավթյանն անձամբ է ներկա եղել Քոչարյանի խափանման միջոցի գործով նիստերին և լրագրողների դիտարկմանը, թե նախկինում չի եղել դեպք, որ ինչ-որ գործով անձամբ գլխավոր դատախազը ներկայացնի մեղադրանք, Դավթյանը արձագանքեց. «Նախկինում հիշու՞մ եք որ Հայաստանի հանրապետության նախագահ քրեական հետապնդման ենթարկված լինի։ Իսկ մյուս փաստարկն այն է, որ այս գործով իրավական լուրջ վեճ էր ծավալվում և այդ իրավական վեճի քննարկմանն իր մասնակցությունն անհրաժեշտ էր»։
Մեկ այլ հարցի, թե, հնարավոր է, որպես մեղադրող մասնակցի Մարտի 1-ի գործով սահմանդրական կարգը տապալելու գործով դատավարությանը, նա պատասխանեց. «Ամեն բան հնարավոր է»։
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Ալումյանը՝ «ճկուն ողնաշար» ունեցող դատավորների, Մարտի 1-ի գործի բացահայտման մասին
- «Մարտի 1-ը բացահայտված է վաղուց, ուղղակի գործը պետք է հրապարակայնացվի»