Պատգամավորները ճանապարհից հետ եկան, նիստը վերսկսվեց
Ազգային ժողովի արտահերթ նիստի համար քվորումն ապահովված է, բացակայող պատգամավորները վերադարձան։
Այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկելու է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել էր, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մի մասը մեկնել է Արցախ, այդ պատճառով էլ քվորում չի ապահովվել։
Մինչ նախագծի քննարկմանն անցնելը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պարզաբանեց. «Ինչպես հասկացաք, «Իմ քայլը» խմբակցությունը վաղուց պլանավորած այց ուներ Արցախի հանրապետություն, այցի հետ կապված շփոթմունք էր առաջացել, դրա համար էլ քվորումի խնդիր առաջացավ»։
Հարակից հրապարակումներ`
- Իրավական վակուումը մնում է չփակված. Գևորգ Պետրոսյան
- Որևէ ինտրիգ պետք չէ փնտրել. Ալեն Սիմոնյանը քվորում չլինելու մասին
- Քվորում չլինելու պատճառով՝ ԱԺ արտահերթ նիստը չմեկնարկեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան