«Ժամանակ». Կառավարությունը իրավական հիմք է ստեղծում Ամուլսարի շահագործման արգելման համար
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Սևանա լճի մասին» և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագիրը հաստատելու մասին» օրենքների նախագծում:
Այս փոփոխությունների հիմնական նպատակն այն է, որ Կեչուտի ջրամբարը մտցվում է Սևանա լճի ջրահավաք ավազանի մեջ: Կեչուտի ջրամբարը գտնվում է Ամուլսարի հարևանությամբ, և եթե այս փոփոխությունն իրականացվի, ապա Ամուլսարի շահագործումը ինքնըստինքյան կդառնա հակաօրինական, քանի որ այն անմիջական ազդեցություն կունենա Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման և բարելավման վրա:
Պարզ ասած՝ կառավարությունը իրավական հիմք է ստեղծում Ամուլսարի շահագործման արգելման համար»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին