Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Oպերային թատրոնի տնօրենի պաշտոնից
Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի մարտի 28-ի հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից: Panorama.am-ն այս մասին տեղեկացավ Oպերայի մամուլի պատասխանատու Վահագն Զաքարյանից։
Կոնստանտին Գարիի Օրբելյանը 2016 թվականին նշանակվել էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, իսկ 2017 թվականի հուլիսին մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հրամանով թատրոնի տնօրեն։
Հարակից հրապարակումներ`
- Ես ասել եմ՝ թողեք աշխատեմ. Կոնստանտին Օրբելյան
- Օպերային թատրոնում արմատական փոփոխությունների անհրաժեշտության կարիք կա. Լիլիթ Մակունց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան