ԱԺ արտահերթ նիստում ընդունվեց ՍԴ մասին սահմանադրական օրենքի փոփոխությունները
«Մենք շահագրգռված են՝ օրենքի նորմը լինի հստակ ընկալելի, տեղիք չտա տարածական մեկնաբանությունների, ընդունելու դեպքում էլ կիրառումը լինի ոչ հակասական ու ոչ իրարամերժ»,- խորհրդարանի արտահերթ նիստում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը։
Նա նշեց, որ այս ձևաչափից ելնելով՝ դրական են վերաբերում նախագծին. «Նոր թեկնածու եզրույթը հասկանում ենք հետևյալ կերպ. անկախ անձից, արդեն իսկ առաջադրված թեկնածուն այս պահին բավարարում է «նոր թեկնածու» հասկացության չափանիշները, ընտրվելու դեպքում դառնում է ՍԴ անդամ, չընտրվելու դեպքում 7-րդ գումարման խորհրդարանում կարող է ներկայացվել նոր՝ դեռ չներկայացված թեկնածություն, որպիսին կարող է լինել ցանկացած անձ, այդ թվում՝ 6-րդում ներկայացված ու ԱԺ վստահությունը չստացած անձը»։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ հայտնեց, որ իրենց խմբակցության մոտ դիրքորոշումը չի փոխվել. « «Առաջադրում է նոր թեկնածու» արտահայտությունն ընկալվում է որպես «նախաձեռնվում է թեկնածուի ներկայացնելու նոր գործընթաց»»:
Մինչ քվեարկությունը, վարման կարգով ելույթ ունեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, ով հայտնեց, որ իրենք կողմ կքվեարկեն օրնսդրական նախաձեռնությանը։
ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտնեց, որ իրենք ևս կողմ կքվեարկեն։
Այսպիսով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ 83 կողմ ձայնով։
Հարակից հրապարակումներ`
- Պատգամավորները ճանապարհից հետ եկան, նիստը վերսկսվեց
- Իրավական վակուումը մնում է չփակված. Գևորգ Պետրոսյան
- Որևէ ինտրիգ պետք չէ փնտրել. Ալեն Սիմոնյանը քվորում չլինելու մասին
- Քվորում չլինելու պատճառով՝ ԱԺ արտահերթ նիստը չմեկնարկեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան