Որևէ ինտրիգ պետք չէ փնտրել. Ալեն Սիմոնյանը քվորում չլինելու մասին
«Ոչ մի հատուկ բան չկա, զուտ տեխնիկական հարց է, և այդտեղ որևէ ինտրիգ պետք չէ փնտրել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով արտահերթ նիստի աշխատանքների ձախողմանը։
Նա նշեց, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մի մասը մեկնել է Արցախ և այդ պատճառով չկա:
Հարցին, թե չորս ժամվա ընթացքում քվորում կապահովվի՞, նա պատասխանեց. «Վստահ չեմ, որ բոլորն են մեկնել, բայց օրենքը պահանջում է՝ սպասենք։ Կրկնում եմ՝ սա հատուկ քաղաքական ակցիա չէ, ուղղակի տեխնիկական է»։
Ալեն Սիմոնայնը չի կարծում, որ սրանով ինչ-որ բան բաց կթողնեն։
«Համենայն դեպս լավ չէ, որ պատգամավորները ճիշտ չեն հաշվարկել։ Գուցե կարելի է այնպես անել, որ քվեարկությունից հետո մեկնեին»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին