Էրդողանը վերահաստատել է Այա Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու իր մտադրությունը
Թուրքիայի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ տեղի ունեցող նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) առաջնորդ, Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է բազմահազարանոց հանրահավաքներում ելույթ ունենալ։ Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։
Էրդողանը մարտի 29-ին Ստամբուլի Սուլթանբեյլի շրջանում կայացած հերթական հանրահավաքի ժամանակ վերահաստատել է օրեր առաջ իր արտահայտած և քրիստոնեական աշխարհում աղմուկ բարձրացրած Այա Սոֆիան մզկիթի վերածելու մասին իր մտադրությունը։
Թուրքիայի իսլամիստ նախագահը մասնավորապես ասել է. «Թանգարանի վերածված մզկիթը, Աստծո կամոք, ընտրություններից հետո նորից պետք է մզկիթ դառնա»։
Որպես իսլամական արժեքների պաշտպան հանդես եկող Էրդողանը հայտարարել է նաև, որ բոլորն ուզում են Թուրքիայից վրեժ լուծել, քանի որ ըստ նրա՝ ոմանք մտածում են, եթե Թուրքիան չլինի, ապա Երուսաղեմի, Պաղեստինի, Գոլանի բարձունքների հարցերը կարող են հեշտությամբ լուծել։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողան. «Այա Սոֆիայի թանգարանի կարգավիճակը կվերացնենք, անունը Այա Սոֆիայի մզկիթ կդնենք»
- Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան