
Ավստրիայի նախագահը ասել է, թե ինչ հարցեր են քննարկել Փաշինյանի հետ հանդիպմանը
Վիեննայում ողջունեցի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին թվիթերում գրել է Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենը։
Ավստրիայի նախագահը գրել է՝ Ավստրիայի համար պատիվ է, որ Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև կարևոր հանդիպումը տեղի է ունենում Վիեննայում։
«Մենք քննարկեցինք տարածաշրջանում զարգացումները և քաղաքական իրավիճակը Հայաստանում՝ խաղաղ թավշյա հեղափոխությունից հետո և հետագա երկկողմ ու բազմակողմ համագործակցությունը»,-թվիթերում գրել է Ավստրիայի նախագահը։
I welcomed PM @NikolPashinyan today in Vienna. #Austria considers it a privilege that the important meeting between the Prime Minister of the Republic of #Armenia and President Aliyev of #Azerbaijan has been taking place in Vienna today. (1/2) pic.twitter.com/nFsH0U9ugp
— A. Van der Bellen (@vanderbellen) March 29, 2019