Արամ Առաջին. Դարձյալ եկել եմ մեր ժողովրդի հետ լինելու
Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը ժամանել է Հալեպ, որտեղ մեծ ցնծությամբ են դիմավել Վեհափառին։ Ս. Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել կանոնական աղոթք, ուր Վեհափառ Հայրապետն իր անհուն ուրախությունն է հայտնել և ասել. «Դարձյալ եկել եմ մեր ժողովրդի հետ լինելու և նոր խթան տալու սիրիահայության վերականգնմանը»: Այս մասին տեղեկանում ենք Կիլիկիո կաթողիկոսարանի ֆեյսբուքյան էջից։
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Արամ Առաջինը վերաօծելու է Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց մայր եկեղեցին, որը պայթեցվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից 2015 թվականի ապրիլին։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Առաջինը չորս օր անցկացնելու է Հալեպում
- Արամ Առաջինը կմեկնի Հալեպ
- Հալեպում պայթեցված հայկական եկեղեցին գարնանը կվերաբացվի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան