Կինը մեկ ամսում երկու անգամ է ծննդաբերել
Բանգլադեշի բնակչուհին երկվորյակ է ունեցել, սակայն առաջին որդու ծնվելուց հետո երկվորյակները ծնվել են 26 օր անց։ Լենտա.ռու կայքը, հղում անելով Agence France-Presse-ին, գրում է, որ 20-ամյա Արիֆան առաջին երեխան ունեցել է փետրվարի վերջին։ Բժիշկները չեն նկատել, որ հազվագյուտ անոմալ զարգացման պատճառով կինն ունի երկրորդ արգանդ, որտեղ էլ զարգանում է ևս երկու պտուղ։
Մեկ ամիս անց՝ մարտի 22-ին, նրան անհապաղ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ կեսարյան հատում են արել և ևս երկու երեխա է ունցել՝ տղա և աղջիկ։
Մարտի 26-ին նրան դուրս են գրել։ Արիֆան վերադարձել է տուն երեք երեխայի հետ։