ԵԱՀԿ Մինսկի խումբ․ Փաշինյան-Ալիև հանդիպումը հնարավորություն տվեց երկու առաջնորդներին պարզաբանել իրենց դիրքորոշումները
Այսօր Վիեննայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ հանդիպումը տեղի ունեցավ դրական և կառուցողական մթնոլորտում և հնարավորություն տվեց երկու առաջնորդներին պարզաբանել իրենց դիրքորոշումները:
«Նրանք մտքեր փոխանակեցին կարգավորման գործընթացի մի քանի առանցքային հարցերի և էական գաղափարների շուրջ:
Երկու առաջնորդները կարևորվեցին խաղաղության համար նպաստավոր միջավայրի ստեղծման կարևորությունը և բանակցային գործընթացում հետագա կոնկրետ և շոշափելի քայլերի ձեռնարկումը ` հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու համար:
Կրկին հիշելով Դուշանբեում տեղի ունեցած իրենց զրույցը, առաջնորդները կրկին պարտավորվեցին ամրապնդել հրադադարի ռեժիմը և բարելավել ուղիղ հաղորդակցության մեխանիզմները: Նրանք նաև համաձայնեցին մի շարք քայլեր մշակել մարդասիրական ոլորտում:
Վարչապետը և նախագահն իրենց նախարարներին հանձնարարել են մոտ ապագայում կրկին հանդիպել համանախագահների հետ: Նրանք նաև համաձայնեցին շարունակել իրենց ուղիղ երկխոսությունը»,-ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր Վիեննայում կայացավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որն առաջին անգամ անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ Իգոր Պոպովի` Ռուսաստան, Էնդրյու Շոֆերի` ԱՄՆ, Ստեֆան Վիսկոնտիի` Ֆրանսիա և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը: Հանդիպմանը մասնակցում էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն Ավստրիայի նախագահին պատմել է Ալիևի հետ ունեցած հանդիպման մասին
- Փաշինյանին ու Ալիևին միացել են համանախագահները
- Մեկնարկեց Փաշինյան-Ալիև հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին