Նիկոլաս Քեյջն ամուսնությունից չորս օր անց թողել է կնոջը
Հոլիվուդյան աստղ Նիկոլաս Քեյջը հերթական անգամ ամուսնացել է, սակայն չորս օր անց նա դիմել է դատարան՝ խնդրելով չեղարկել ամուսնությունը։ 360tv.ru-ի հաղորդմամբ, այս մասին գրում է TMZ-ն։
Անցած շաբաթ 55-ամյա դերասանը փաստաթղթերը ներկայացրել էր Լաս Վեգասում ամուսնությունների գրանցման բյուրո ամուսնության գրանցման համար։ Նրա ընտրյալն Էրիկա Կոյկեն էր, ում հետ Քեյջը ծանոթացել էր 2018 թվականին։ Նրանք ամուսանացել են։ Նախօրեին դերասանը դիմել է դատարան՝ խնդրելով չեղարկել ամուսնությունը։
Նշվում է, որ փաստաթղթերի ներկայացման ժամանակ Քեյջը եղել է ալկոհոլի ազդեցության տակ։ Daily Mail-ի տվյալներով, նա վկաների մոտ մեղադրել է աղջկան «ամբողջ գումարը յուրացնելու» ցանկության մեջ։