
Փաշինյանի խոսնակ. Ընդլայնված կազմով հանդիպումն ավարտվեց
«Ընդլայնված կազմով հանդիպումն ավարտվեց»,-տեղեկացրեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։
Նա նաև հայտնեց, որ մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
Հիշեցնենք, որ հանդիպումն ընթանում է Վիեննայի Բրիստոլ հյուրանոցում։
Հանդիպումը մեկնարկել էր երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկեց Փաշինյան-Ալիև հանդիպումը
- Փաշինյանը Վիեննայում է
- Վիեննա մեկնալուց առաջ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահի հետ