Իրավունք 12:41 29/03/2019 Հայաստան

Փաստաբան. Դատավորն ասում է՝ ծանուցագիր ուղարկելու համար ծրարները վերջացել են

«Դատավորների պատճառով Հայաստանում իրավունքի դատական պաշտպանությունը դարձել է ակնհայտ անարդյունավետ։ Դատավորները հրաժարվոմ են արդարադատություն իրականացելուց, իրենց պարտականությունները կատարելուց»,-Panorama.am-ի հետ զրույցում խնդրի մասին բարձրաձայնեց փաստաբան Տիգրան Սարգսյանը։

Նա նկատել է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխություններից հետո հատկապես դատավորները ներքին պայմանավորվածություն ունեն, կարծում է՝ չեն ուզում ծանրաբեռնված աշխատել։

«Ամեն հնարավորություն օգտագործում են, որ հայցադիմումները վերադարձնեն։ Տեսեք, եթե դատարանը որոշում է  կայացնում, գրում է ընդհանուր իրավասության դատարան։ Եթե մենք որոշման մեջ գրում ենք ընդհանուր իրավասության դատարան, ասում են՝ թերի է, գրեք առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։  Կամ մեկ այլ օրինակ։ Ես փաստաթղթերին կցում եմ ծրար։ Ու եթե հանկարծ փաստաթղթերի ցանկում ծրարի մասին չնշեմ, դատարանը վերադարձնում է հայցը»,-մանրամասնում է փաստաբանը։

Նա դժգոհում է, հայցադիմումն էլ վերադարաձնում են 2-3 ամիս իրենց մոտ պահելուց հետո, բայց գործեր կան, որոնց դեպքում հայցի ապահովման միջոց են ընտրելու։

«Օրինակ, եթե այս պահին տվյալ գույքի վրա արգելանք չդրվի, ապա հետագայում դատական ակտը հնարավոր չի լինի կատարել։ Դուք պատկերացրեք, բնակարանային վեճ է, պարտք ու պահանջ կա, և պետք է, որ պատասխանողի գույքի վրա շտապ արգելանք դրվի։ Վարույթ չի հարուցվում, այդ ընթացքում գույքը վաճառում են, հարցն էլ փակվում է»,-նշում է նա։

Տիգրան Սարգսյանն ասում է, այս տարվա ընթացքում իրենց ներկայացրած հայցադիմումների ընդամենը տասը տոկոսն են վարույթ ընդունել։ Պատմում է, մարզերից մեկում երկու անգամ  հայցը վերադարձրել են, վստահորդն էլ համարել է, որ դատավորն իր դեմ վատ է տրամադրված ու հետագայում հրաժարվել է հարցը դատական ճանապարհով լուծելու տարբերակից։

«Երբ մարդկանց իրավագիտակցությունը ցածր է, նրանց թվում է, դա անձնավորված բնույթ ունի։ Վստահորդս էլ համարեց՝  ավելի լավ, որ մերժել է,  եթե քններ, չէր բավարարի»,-իրավիճակը ներկայացնում է պաշտպանը։

Հայցերը վարույթ ընդունելուց հետո էլ խնդիրը չի վերանում։ Այս անգամ էլ նիստի նշանակումն է մի քանի ամիս ձգվում։

«6-7 ամիս անցնում է, նիստի մասին ծանուցագիր չկա։ Եղել է դեպք,  դեկտեմբերին ծանուցագիր ենք ստացել, որ նոյեմբերին նիստ է նշանակված։ Նիստը լինում-վերջանում է, նոր մենք ծանուցագիր ենք ստանում, որ նիստ է եղել։ Ի դեպ, Դատալեքսով էլ նայեցի, որ նիստը հետաձգվել է ոչ թե հայցվորի չներկայանալու, այլ դատավորի վատառողջ լինելու պատճառով։

Մեկ այլ ուշագրավ դեպք։ Այս տարի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունիի նստվայրի մի դատավորի հետ խոսում եմ, ասում է, մեր ծրարները վերջացել են։ Գործերը տալիս ենք գրասենյակ, ծրար չկա, սպասում են, մինչև ծրար են ստանում, նոր ծանուցագիրն ուղարկում են»,-մեկ այլ օրինակ է նշում փաստաբանը։

Իրավիճակն ավելի է բարդանում ամուսնալուծության հայցերի դեպքում, երբ ծնողներից մեկի մոտ գտնվող երեխաներն ամիսներ շարունակ մյուս ծնողի հետ տեսակցություն չեն ունենում, քանի որ դատարանի որոշում չկա։

Տիգրան Սարգսյանը խոսել է իր գործընկեր փաստաբանների հետ։ Նրանցից շատերն ունեն նույն դժգոհություններն ու մտահոգությունները։ Նա համարում է, որ խնդրին պետք է օրենսդրական լուծում տրվի։ Պատգամավորներին կոչ է անում մի պահ կտրվել կուրսայինների ու ռեֆերատների թեմայից ու այս խնդրի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ։

«Ստեղծվել է մի վիճակ, երբ խախտված իրավունքները վերականգնելու հնարավորություն չկա։ Ազգային Ժողովում իրավաբան, փաստաբան պատգամավորներ կան։ Գոնե օրենսդրական փոփոխություն լինի, հատկապես այն դեպքերում, երբ արգելանք կիրառելու միջնորդություն կա։ Բացի այդ, օրենքում առկա «ողջամիտ ժամկետ»-ի համար պետք է սահմանափակում դրվի, որ դատավորներն արագ գործեն»,-առաջարկում է նա։

Տիգրան Սարգսյանը պատրաստակամ է գործընկերների հետ հանդիպել,  խնդիրը ներկայացնել, իր փորձով օգնել օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին։ Հույս ունի՝ հրապարակումն էլ պատգամավորների կողմից արձագանքի կարժանանա, խնդրին լուծում կտրվի, քաղաքացիներն էլ կկարողանան իրենց խախտված իրավունքները դատական կարգով վերականգնել։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:42
Պետությունն ավտոմատ կերպով դրդում է հանցագործության, անցել են կացնային մեթոդների. Կարեն Ավագյան
Տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննսիյանն ասաց թե առաջիկայում էլ հանդես են գալու  արտոնությունների չեղարկման...
Աղբյուր` Panorama.am
17:40
Հունվարին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2024-2025 ուսումնական տարվա հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների...
Աղբյուր` Panorama.am
17:30
Բազմազավակ ընտանիքների երեխաներն ավելի ազնիվ են ու ավելի հակված համագործակցության. Գիտնականներ
Կանադայի՝ Բրոք ու Քալգարի համալսարանների համատեղ հետազոտության համաձայն, այն երեխաները, որոնք մեծանում են  բազմանդամ ընտանիքներում, այսինքն...
Աղբյուր` Panorama.am
17:21
«Քրիստինան ճանապարհն ընտրեց առանց ինձ». դերասան Եվգենի Պրոնինին լքել է հայ կինը
Ռուս ճանաչված դերասան 44-ամյա Եվգենի Պրոնինը սոցիալական ցանցում հայտնել է կնոջից՝ Քրիստինա Առուստամովայից բաժանվելու մասին։ Զույգը միասին է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Մաhաgել է քանդակագործ, վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը
Մահացել է քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը: Նկարիչների միությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
16:27
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգին
ՎՏԲ-Հայաստան  Բանկի աջակցությամբ կայացավ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Լևոն Մալխասյանի ծննդյան 80-ամյակին նվիրված համերգ։ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
16:22
Տոնական օրերին ինչպես աջակցել դեմենցիա ունեցողներին
Դեմենցիա ունեցողները շատ զգայուն են առօրյա փոփոխությունների հանդեպ: Տոնական օրերին շատ կարևոր է նրանց աջակցելը, քանի որ առօրյան փոխվում է`...
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում Ամանորին նվիրում են ավելի թանկ նվերներ, քան մյուս երկրներում. Wildberries-ի ուսումնասիրությունը
Հայաստանում Ամանորին ավելի թանկ նվերներ են պատվիրում, քան այլ երկրներում, որտեղ ներկայացված է Wildberries-ը։ Նման եզրահանգման է եկել...
Աղբյուր` Panorama.am
16:01
Էրդողան. Սիրիայում ահաբեկիչները կա՛մ վայր կդնեն զենքերը, կա՛մ կթաղվեն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է վերջ դնել Սիրիայում ահաբեկչական անջատողական կազմակերպությունների...
Աղբյուր` Panorama.am
15:55
Քովիդ թեսթս կրկին դրական է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի քովիդ թեսթը կրկին դրական է։ «Քովիդ թեսթս կրկին դրական է: Մինչև առողջանալս կաշխատեմ որոշակի...
Աղբյուր` Panorama.am
15:44
Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ է հայտարարված
Դեկտեմբերի 25-ին Բաքու-Գրոզնի չվերթ իրականացնող Embraer 190 մարդատար ինքնաթիռի վթարի կապակցությամբ Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ է...
Աղբյուր` Panorama.am
15:42
Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին
Կոնվերս Բանկն ամփոփել է Visa քարտապանների համար արշավի արդյունքները. Card2Card փոխանցումների ծավալով 1-5 հորիզոնականները զբաղեցրած հաճախորդներին...
Աղբյուր` Panorama.am
15:36
Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին լիաֆորմատ է լինելու. Պեսկով
Նիկոլ Փաշինյանը տեսակապով լիարժեքորեն կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին, թեև անձամբ չի ներկայանա՝ կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Արթուր Սոքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց. Փաստաբան
Արթուր Սոքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:23
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին, 27-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի...
Աղբյուր` Panorama.am
15:17
Դաշնակցային պարտավորությունները սկսեցին չաշխատել, ստատուս-քվոն փոխվեց. Կոնջորյանը՝ Արցախի հարցում դիրքորոշումները փոխելու մասին
«Ամեն ինչ տեղի է ունեցել հրապարակային։ Երբ որ պատերազմից հետո մենք ունեինք նոր իրավիճակ, երբ որ գետնի վրա կար նոր ստատուս-քվո, երբ որ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:00
Քաղաքագետ. ՔՊ որոշ պատգամավորների կանխատեսումները ցուրտ ու մութ տարիների մասին արագորեն իրականություն են դառնում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Փաշինյանի Ռուսաստան չմեկնելուն ու դրան հաջորդած Վ. Պուտինի խոսնակի հայտարարությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
14:41
Ռուսաստանի ազգային հավաքականը հնարավոր է ընկերական հանդիպում անցկացնի Հայաստանի ընտրանու հետ
Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը նախատեսում է 2025 թվականի առաջին կեսում մի քանի հանդիպում անցկացնել եվրոպական թիմերի հետ։ Այս մասին Ռիա Նովոստիին...
Աղբյուր` Panorama.am
14:37
Անդրեի կինն առաջին անգամ երեխայի հետ լուսանկար է հրապարակել
Երգիչ Անդրեի ու նրա կնոջ՝ երգչուհի Անի Օհանյանի ամուսանլուծության մասին լուրերը շարունակում են ակտիվ տարածել։ Բաժանության լուրն անարձագանք են...
Աղբյուր` Panorama.am
14:23
Թուրքիան Հալեպում հյուպատոսություն կբացի
Թուրքիան շուտով հյուպատոսություն կբացի Հալեպում։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։ «Մենք վերաբացել...
Աղբյուր` Panorama.am
14:13
Կուբանում նավթի արտահոսքի պատճառով երկրամասային արտակարգ դրություն է մտցվել
Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտնել է, որ երկրամասում արտակարգ դրություն է մտցվել Անապայի ափ նավթամթերքների շարունակական...
Աղբյուր` Panorama.am
13:53
Որոնք են արգանդի արտանկմնա պատճառները. Մանրամասնում է գինեկոլոգը
Արգանդի արտանկման դեպքում արգանդը մասամբ կամ ամբողջությամբ դուրս է գալիս սեռական ուղիների միջոցով:  Մանկաբարձ-գինեկոլոգ Արսեն Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
13:53
Ալիևը չի մասնակցի ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ցավակցություն հայտնել Ակտաուում ադրբեջանական ընկերության...
Աղբյուր` Panorama.am
13:42
Փաշինյանն ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին
Նիկոլ Փաշինյանն ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին։ «Ցավակցում եմ Բաքու-Գրոզնի չվերթի զոհերի ընտանիքներին։ Առօրյա...
Աղբյուր` Panorama.am
13:34
Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ
Քաղաքացիներից ստացված առաջարկների քննարկման արդյունքում մշակվել են մի շարք նախագծեր, որոնք կլավարկեն նրանց կյանքը և կդյուրացնեն...
Աղբյուր` Panorama.am
13:26
Կրեմլում հույս ունեն, որ Փաշինյանը վաղը տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին. Պեսկով
Կրեմլն ակնկալում է, որ Փաշինյանը վաղը Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով։ Այս մասին հայտարարել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
13:19
Լրագրողները պետք է մի բան ասելուց առաջ գոնե կարդան, թե վերնագրից հետո ինչ է գրած. Վահե Հովհաննիսյան
«Ես որևէ էմոցիա չունեմ դրա հետ կապված, որովհետև կարծում եմ, որ եթե ոչ հասարակ քաղաքացիները, ապա գոնե լրագրողները պետք է մի բան ասելուց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Ռուսաստանում մեսենջերներով զանգերը կարող են արգելափակվել
ՌԴ Թվային զարգացման նախարարությունը և Ռոսկոմնադզորը քննարկում են մեսենջերներով ձայնային զանգերն արգելելու հնարավորությունը։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
13:14
Օդանավի կործանումից փրկվել է 28 մարդ, նրանցից 2-ը երեխաներ են
«Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությանը պատկանող Բաքու-Գրոզնի չվերթի օդանավի կործանումից փրկվել է 28 մարդ։ Նրանիից երկուսը երեխաներ...
Աղբյուր` Panorama.am
12:56
Ծուղակում ենք. Նազենի Հովհաննիսյան
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Ասես ծուղակում լինենք. նայում ես շուրջբոլորդ, քանդվող բոլոր կառույցներիդ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան
12:02 25/12/2024

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}