ԱԱԾ. ՀՀ անվտանգության դեմ որևէ նախանշանային երևույթի բացահայտման դեպքում դրանք կկանխվեն անմիջապես
Երեկ ՌԴ ՆԳՆ ներկայացուցչի հայտարարության վերաբերյալ Panorama.am-ը մեկնաբանություն խնդրեց Ազգային անվտանգության ծառայությունից։
ԱԱԾ-ից հայտնեցին. «Ահաբեկչության դեմ պայքարը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գործունեության գերակա ուղղություններից: Այս ոլորտում ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների շուրջօրյա ռեժիմով աշխատանքը նպատակաուղղված է ցանկացած ահաբեկչական բնույթի սպառնալիքի ներուժ ունեցող երևույթների ժամանակին բացահայտմանն ու կանխարգելմանը: Այս առումով իրադրությունը Հայաստանի Հանրապետությունում լիովին վերահսկվում է: Ավելին, մշտական հիմունքներով իրականացվում է այլ տարածաշրջաններում միջազգային ահաբեկչական կառույցների գործունեության մանրակրկիտ վերլուծություն և ՀՀ անվտանգության դեմ որևէ նախանշանային երևույթի բացահայտման պարագայում դրանք անմիջապես կկանխվեն՝ նաև գործընկեր հատուկ ծառայությունների հետ սերտ համագործակցությամբ:
Միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում ՀՀ ԱԱԾ-ն ակտիվորեն համագործակցում է բազմաթիվ երկրների գործընկեր հատուկ ծառայությունների հետ՝ այդ թվում ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ձևաչափով»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան