Վարդենյաց լեռնանցքը փակ է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 09:25-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Դիլիջանի ոլորանները և Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհը փակ են բեռնատարների համար:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Աշոցք-Ամասիա, Տավուշի և Լոռու մարզերի ավտոճանապարհները:
Լանջիկ-Մաստարա, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի միջհամայնքային և Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Լոռու, Կոտայքի, Տավուշի, Շիրակի մարզերում, Սյունիքի մարզի Գորիս, Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Ապարան, Թալին քաղաքներում, Արագածի տարածաշրջանում, Սարավան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Սյունիքի մարզի Գորիս (ցածր տեսանելիություն), Քաջարան քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան