Անջելինա Ջոլին կոչ է արել կանանց մասնակցել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին
Դերասանուհի ԱՆջելինա Ջոլին հայտարարել է, որ անհրաժեշտ է մեծացնել խաղաղապահ առաքելություններում կանանց թիվը և պաշտպանել դրանք զինված հակամարտությունների ժամանակ։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նա այդ մասին հայտարարել որպես ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան խաղաղապահների հետ բարձր մակարդակի հանդիպման ժամանակ:
«Ես վստահ եմ, ինչքան շատ կանայք ընդգրկվեն ՄԱԿ-ի առաքելություններում, դրանց արդյունավետությունն ավելի բարձր կլինի»,- ասել է Ջոլին։
Նաև կոչ է արել պաշտպանել այն կանանց, ովքեր «վերցնում են ճակատագիրը իրենց ձեռքում»:
«Մենք պետք է հասնենք նրան, որպեսզի ցանկացած մարդ, ով կանանց նկատմամբ հանցագործություն իրականացնի, առանց որևէ բացառության կանգնեն դատարանի առջև և պատժվեն»,- ասել է դերասանուհին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան