Բակո Սահակյանը ընդունել է «Իմ քայլը» կուսակցության անդամներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված «Իմ քայլը» կուսակցության անդամներին, որոնց թվում են ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը եւ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ Քննարկվել են Արցախի և Հայաստանի խորհրդարանական կապերի զարգացմանը, հայկական երկու պետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը կարևորել է Հայաստանի խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ հանդիպումներն ու քննարկումները՝ գոհունակությամբ նշելով, որ դրանք կրում են պարբերական բնույթ:
Հանդիպմանը ներկա են եղել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, ԱՀ Նախագահի խորհրդական-Ազգային ժողովում Նախագահի մշտական ներկայացուցիչ Զոյա Լազարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի քաղաքները և գյուղերը պետք է ակտիվ համագործակցեն Հայաստանի քաղաքների և գյուղերի հետ. Լենա Նազարյան
- Պատգամավորները ճանապարհից հետ եկան, նիստը վերսկսվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան